4 Մայիսի, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական:

Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասվում է վարչապետի ստորագրած որոշման մեջ:

Սյուզաննա Բարսեղյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է, ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

2011թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում`որպես կրտսեր գիտաշխատող: Հետազոտությունների ոլորտներն են`Էթնոսոցիոլոգիա, Սփյուռքի ուսումնասիրություններ, Էթնիկ մեդիա, Բովանդակային վերլուծության (կոնտենտ անալիզ) մեթոդ:

Մի շարք գիտական հրապարակումների և զեկույցների հեղինակ է:

kotayk

Լրահոս