20 Հունվարի, 2017

Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Բաղրամյան պողոտայում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետներն այսօր առավոտից փակ են: Թումանյան փողոցի սուպերմարկետից օգտվող քաղաքացիներին հենց մուտքի մոտ տեղեկացվում է, որ այս պահին փակ է, իսկ բացվելու մասին որևէ պարզաբանում չի տրվում:

Armtimes.com-ը հայտնում է, որ սուպերմարկետը փակվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով: ՊԵԿ-ից և «ՍԱՍ գրուպ»-ից պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն ընդգրկված է «ՍԱՍ գրուպ»-ի մեջ և պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ առավել հայտնի ՍԱՍ-ի Արտակ անվամբ

 

kotayk

Լրահոս