7 Հունվարի, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանի հանդիպումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առաջնորդները պայմանավորվել են, որ հադիպումը շուտով կկայանա, սակայն հստակ ամսաթիվը դեռ պարզ չէ»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարին կկայանա երկու երկրների նախագահների միջև հանդիպում, որի շրջանակներում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը և Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերի վերջին Թուրքիայի պատվիրակությունը, որի կազմում էին երկրի արտգործնախարարը և պաշտպանության նախարարը, Մոսկվայում բանակցություններ է վարել ռուս գործընկերների հետ:

 

 

kotayk

Լրահոս