19 Նոյեմբերի, 2016

Երեկ՝ ուշ երեկոյան, Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցում դատավորների միջև տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք: Մեր տեղեկություններով՝ դատավորները մասնակցում էին սեմինարի, որից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին չարաշահելով ալկոհոլը դարձել է անկառավարելի: Նա հենց հյուրանոցի սպասասրահում սկսել է «կպչել» դատավորներին և ոչ վայել պահվածք դրսևորել այնքան, մինչև որ դատավորներից մեկը նրա վրա բաժակ է շպրտել, ինչից հետո էլ սկսվել է ձեռնամարտ:

Սպասասրահում գտնվող դատավորները, սակայն, հասցրել են բաժանել նրանց: Ձեռնամարտը բազմաթիվ ականատեսների աչքի առաջ է եղել: Երեկվանից դատական համակարգում իսկական խառնաշփոթ է: Շատերը նշում են, որ երիտասարդ և կարիերայի պիկին հասած Ռշտունուն նման պահվածք չէր սազում: Տեղի ունեցածի մասին տեղյակ է նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով զայրացած է:

Դատավորները փորձում են աղբը տնից չհանել՝ չեն խոսում:

Մենք կապ հաստատեցինք Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենք տեղյակ չեն. «Մեզ նման տեղեկություն չեն հաղորդել, ճիշտն ասած: Որքանով որ տեղեկացված ենք, ամեն ինչ հանգիստ է եղել»:

Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապվեց սեմինարի մասնակիցներից մեկը, ով նշեց, որ դատաիրավական բարեփոխումներին նվիրված սեմինարին եղել է թեժ վիճաբանություն, և կողմերը տարբեր կարծիք են ունեցել նույն հարցի վերաբերյալ և այդ պատճատով վիճել են, սակայն բանը չի հասել ձեռնամարտի և ծեծկռտուքի: Սեմինարին մասնակից անձը նշեց, որ Վազգեն Ռշտունին համակարգում շատ թշնամիներ ունի, և հնարավոր է նրանցից մեկը փորձում է այս առիթը օգտագործել ընդդեմ նրա:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս