30 Հունվարի, 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին, թե ինչու զենքի կանոնների խախտման հետևանքով ՀՀ բանակում շարունակում են զինվորներ զոհվել, նման դեպքերը ո՞ր օղակի անգործության պատ­ճառով են տեղի ունենում: «Ցավոք սրտի, նման դեպքեր բանակում և բանակից դուրս, նաև բո­լոր բանակներում լինում են: Այստեղ խնդիրն այն է, թե բանակը և հետա­գայում քննչական մարմինները կարողանո՞ւմ են բացահայտել իրական պատճառները: Այս դեպքը, ինչպես մյուս դեպքերը, մանրամասն հե­տաքննվելու են, բոլոր մեղավորները պատժվելու են: Մենք այս պահին մեր ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտա­նիքին: Եվս մեկ անգամ մեր զինվորներին, հրամանատարներին կոչով դիմում եմ միմյանց հանդեպ ուշադիր լինեն, զենքի հետ վարվելու կա­նոնները խստիվ պահպանեն»,- «Հժ»-ին փոխանցեց Պնախարար Վիգեն Սարգսյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս