21 Օգոստոսի, 2018
 ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի կալանքից: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատարանը բավարարել է Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

«Գրավի չափը 20 մլն դրամ է, գրավը վճարել ենք, հիմա փաստաթղթեր ենք ներկայացնում, նա շուտով ազատության մեջ կլինի» -շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Վերջինս «Օլիմպավանում» դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել, ընկել է և դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։

 

 

 

kotayk

Լրահոս