2 Հուլիսի, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին 9 հրամանագիր է ստորագրել և խորհրդարանի առաջարկած 9 թեկնածուներին Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակել։

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը և Քրիստինե Մկոյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանը։

Լրահոս