mnews

18 Դեկտեմբերի, 2016

Նա հայտարարեց, որ «բոլոր պաշտոնյաները գող ավազակներն են», որ «երկիրն ու պետական բյուջեն թալանում են չինովնիկները, ուրիշ ոչ ոք»…

Այստեղ հարցն այն չէ, որ պատգամավոր տիկինն իրականում հայտնագործություն չարեց, այլ այն, թե Բիշարյան Հեղինեն այս հայտարարությունն անելիս, իր մատնանշած չինովնիկների ցուցակում արդյոք նկատի ունե՞ր նաև տրանսֆորմացիայի ենթարկված իր կուսակցության անդամներին՝ սկսած ղեկավարից:

Համենայնդեպս, նա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ հայտարարագրերն ավելորդ չեն:

Հավանաբար, նա արդեն իր և իր կուսակիցների փորձով գիտի, որ պաշտոնյաները գումարը, իր իսկ խոսքով, «քյաշ կպահեն» կամ դուրս կբերեն երկրից՝ ոչ մի տեղ ցույց չտալով և իրենց ողջ կյանքը կապահովեն:

Նույն սկզբունքով՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցադրումներ էր ուղղում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա էլ, հավանաբար, իր օրինակներն ունենալով աչքի առաջ՝ նկատեց, որ բոլոր պաշտոնյաները «տոկոսով փող տվող, լոմբարդի աշխատող կամ վաշխառու են»: Նաիրա Զոհրաբյանը խիստ կասկածներ ունի, որ բոլոր պաշտանյաներն իրենց փողերը հալալ քրտինքով են աշխատում: Սա էլ թեև հայտնագործություն չէր, սակայն Նաիրա Զոհրաբյանը չէր հանգստանում, նա նույնիսկ այս առիթով անեկդոտ հիշեց. «Էն հայտնի անեկդոտը նորից հիշեցի՝ էդ որ սաղդ սուրբ եք, էս եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանը ելույթ ունեցող տիկնանց ժամանակին հիշեցրեց, որ երբ «կոմունիստական համահարթեցման սկզբունքով» բոլորի մասին խոսում են, պետք է հիշեն, որ այդ բոլորից մեկն էլ հենց իրենցից յուրաքանչյուրն է:

«…Բոլորին նույն արշինով չարժե չափել»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև նկատեց, որ «այո, բյուջեից գողացողի ձեռքը պետք է բռնել, կտրել և ընդհանրապես բոլոր հնարավոր ամենախիստ պատասխանատվության ենթարկել»:

kotayk

Լրահոս