28 Փետրվարի, 2018

Գեւորգ Կոստանյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ 105 պատգամավորից փակ քվեարկությանը մասնակցել է 93-ը, որոնցից 63-ը՝ կողմ, 30-ը՝ դեմ:

Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկած ձայների համար:

«Ես հարգում եմ սկզբունքայնությունը, քանի որ ինքս շատ հետեւողական, սկզբունքային մարդ եմ»,- ասաց է նա:

 

Աղբյուր` Փաստինֆո

kotayk

Լրահոս