14 Փետրվարի, 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար եւ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ:

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն անցած ամիս ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ 400 քմ տարածքի համար վճարելու է 20 մլն 722 հազար դրամ: Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ տարածքը զբաղեցնում է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, որի ղեկավար կազմը նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ նստում է կառավարության կենտրոնական մասնաշենքում՝ վարչապետի հետ միասին:  Ա. Հարությունյանը կարողացել է այդ խիստ եկամտաբեր շենքը ձեռք բերել ավելի քան 10 տարի առաջ, երբ քաղաքաշինության նախարարն էր:

Պետգույքի կառավարման վարչությունը  մեկ այլ պայմանագրի համաձայն նույն՝ «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալում է 1750 քմ մակերեսով մեկ այլ տարածք արդեն Ֆինանսների նախարարության համար: Այս տարածքը զբաղեցնում է շենքի մոտ երկուսուկես հարկաբաժինները, եւ դրա համար արդեն պետբյուջեն «Հանարդնախագծին» պետք է վճարի 103 մլն 614 հազար դրամ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս