8 Փետրվարի, 2017

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի  կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը և պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր ավելի քան 30 միլիոն ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Ավելին՝ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:  ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից: «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Ես զարմացած եմ, թե՞ որտեղից են այդպիսի տվյալները»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա: Նշենք, որ Բրյուսովի անվան համալսարանի շուրջ առաջին անգամը չէ, որ նման աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում: Լիդա Եղիազարյան

Նյութի աղբյուրը՝ armlur.am

kotayk

Լրահոս