4 Մարտի, 2017

«ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը 10 մլն դրամի 27 հատ հեծանիվ է գնել, ընդ որում՝ ամենավերջին մոդելի: Հեծանիվները գնելուց առաջ մրցույթ են հայտարարել, մասնակցել է 5 ընկերություն, հաղթող է ճանաչվել 4-ը: Դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը 1 մլն 930 հազար դրամ արժողության մեկ հեծանիվ գնել է հեծանվահրապարակի համար: Խճուղային 6 հատ հեծանիվի համար վճարել են 2 մլն 274 հազար դրամ: Քաղաքային բյուջեից լեռնային սիրողական 3 հատ, կանացի լեռնային սիրողական 2 հատ եւ 1 հատ ֆիտնեսի հեծանիվների համար ծախսվել է 1 մլն 550 հազար դրամ: Իսկ ահա 24 հատ լեռնային հեծանիվները գնվել են 4 մլն 152 հազար դրամով: Թե այս գործարքներից ինչքան է կազմել «ատկատը», մնում է միայն ենթադրել»:

kotayk

Լրահոս