14 Փետրվարի, 2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Մհեր Սեդրակյանի կուրացիայի տակ գտնվող ընտրատարածքը Երեւանում ամենախոշորներից է, եւ հիմա շատ հետաքրքիր է լինելու, թե ինչպես է համայնքի քաղաքական ակտիվն իրեն դրսեւորելու: Համայնքում խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ի թեկնածուների օգտին Սեդրակյանները չեն աշխատելու: Ճիշտ է՝ նրանք հավատարմության երդում են տվել Սերժ Սարգսյանին, բայց շահագրգռվածություն չունեն ՀՀԿ-ական ռեյտինգայինների համար աշխատելու:

Չի բացառվում, որ Սեդրականներն ու նրանթ ցիմը աշխատեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, այսինքն՝ կուսակցության համար: Նկատենք, որ սա եւ «ապահով» եւ «շահեկան» դիրքորոշում է, ինչն անակնկալի է բերել շատերին:

Եվս մի կարեւոր լրացում. Էրեբունին ընդգրկող ընտրատարածքուիմ է առաջադրվելու Գագիկ Բեգլարյանի եղբայրը: Սեդրակյանի եւ Բեգլարյանի մտերմության մասին բոլորին է հայտնի, բայց այս պահին դժվար է ասել՝ Սեդրակյանը կաշխատի՞ Բեգլարյանի համար, թե ոչ:
Համայնքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հատուկ հրահանգ Բեգլարյանենց մասով չի տրվելու: Չնայած՝ ընտրական գործընթացը շատ անկանխատեսելի է, եւ հեչ էլ բացառված չէ տրամագծորեն հակառակին ականատես լինելու հանգամանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս