27 Սեպտեմբերի, 2022

Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Խերսոնի մարզում անկախ պետության ստեղծման մասին հատուկ հայտարարություն չի լինի: Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն: Նրա խոսքով՝ քաղաքացիները ցանկանում են, որ լինեն Ռուսաստանի Դաշնության կազմում:

«Իսկ Ռուսաստանի Դաշնությունը անկախ պետություն է, ուստի որոշ ժամանակ, հավանաբար, տեխնոլոգիապես կլինի, պարզապես չի հայտարարվի: Հատուկ հայտարարություն չի լինի»,- ասել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Հիշեցնենք` ՌԴ-ին միանալու հանրաքվեներ են անցկացվում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում: Հանրաքվեն կավարտվի այսօր:

kotayk

Լրահոս