«Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»…
Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն:
Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»:
Եվ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե:
Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել…
Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս…
Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա…
Որ ինքը, իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու…
Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը…»: