2 Նոյեմբերի, 2016

Կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը չի պաշտպանի, Զաքարյանը հանրային պաշտպանի ծառայություններից հրաժարվել է:

Լյուդվիգ Ավետիսյանը որպես պաշտպան էր ներգրավվել հոկտեմբերի 28-ին՝ փաստաբան Է. Զաքարյանի ձերբակալումից հետո:

Ինչպես ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր` Փաստինֆո

kotayk

Լրահոս