30 Հունվարի, 2017

Մխիթարյան Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ուիգան»-ի դեմ խաղի ընթացքը: «Մեր լավագույն խաղը չէր, սակայն ընդմիջումից հետո շտկեցինք իրավիճակը: Առաջին խաղակեսում չէինք կարողանում ազատ տարածություն գտնել:

Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք և դուրս եկանք հաջորդ փուլ: Ինչ վերաբերում է իմ խփած գոլի դրվագին, ապա ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Ես ձգտում եմ անել առավելագույնը թիմի համար»,- BBC-ն մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:

kotayk

Լրահոս