21 Հոկտեմբերի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օպտիմալացման հետեւանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, եւ այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադեւոսյանի կողմից։ ՊԵԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ օպտիմալացման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կրճատվել է 483 հաստիք»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս