15 Նոյեմբերի, 2021

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին տրվեց հարց՝ Սուրեն Պապիկյանի նոր պաշտոնի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության առումով, լինելու է մեր պատմության մեջ լավագույն նախարարը:

«Պաշտպանության նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը: Պարոն Պապիկյանի նշանակումը ես համարում եմ ճիշտ և ողջունելի քայլ: Նման աշխատասեր և ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը շատ կարևոր և ճիշտ քայլ է։ Զուտ պետք է տարբերել մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որը իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը:»,- ասաց նա:

kotayk

Լրահոս