2 Փետրվարի, 2017
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ՀՀ ՊՆ համարանիշներով «ՈւՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան, Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։

Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է մանրամասն տեղեկություն ստանալ համապատասխան գերատեսչություններից, կտրվի լրացուցիչ տեղեկություն։–0–

.

kotayk

Լրահոս