24 Նոյեմբերի, 2021

Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի։ Այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել»։

«Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ։ Ես այցելել եմ Սիրադեղյանի ընտանիքին, և իմ ցավակցությունն եմ հայտնել։ Սիրադեղյանին ես ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ ունեցել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Սիրադեղյանին ՀՀ «վերադարձնելուն», Փաշինյանը նշեց, որ մտածել է, թե 2018 թվականից հետո կարող է Սիրադեղյանը ՀՀ իրավապահներին հանձնվել, քանի որ որոշակի օբյեկտիվ դատավարական պայմաններ կարող էին լինել։

kotayk

Լրահոս