19 Մայիսի, 2022

44-օրյա պատերազմի զոհերից Սամվել Մարգարյանի այրուն՝ Լիանա Աղաջանյանին ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր Ավանի թաղապետարանում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործավար-օպերատոր: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Աղաջանյանը՝ մեկնաբանությունում նշելով, որ պատճառն այն է, որ ինքն անընդհատ ոտքի չի կանգնել, երբ թաղապետը ներս ու դուրս է արել:

Կնոջ գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ես՝ Լիանա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։

Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնեմ, թե ինչ բնույթի՝ «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ․

-Ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։
Կարճ ասած՝ փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս։

 

kotayk

Լրահոս