3 Դեկտեմբերի, 2021
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Խոյ  խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Դեկտեմբերի 5-ը վճռական օր է լինելու մեզ համար, մեր համայնքի համար: Դեկտեմբերի 5-ին մենք ընտրելու ենք մեր համայնքի հետագա զարգացման կոնկրետ ծրագիր և կոնկրետ թիմ, առավել պատասխանատու ընտրություն դժվար է պատկերացնել:Համերկրացիներիս ներկայանալու կարիք չունեի,սակայն այս օրերին փորձեցի հանրությանը ներկայացնել մեր թիմի իրատեսական ծրագրերը։ Խոստացա կյանքի կոչել, որոնք բխում են համայնքի և նրա յուրաքանչյուր բնակչի շահերից:
Գաղտնիք չէ, որ մեր երկիրը դժվարին ժամանակներ է ապրում, ուստի բոլորս անխտիր մեր փոքր լուման պետք է ներդնենք հայրենիքի շենացման, զարգացման գործում:
Հարգանքով ՝Խոյ խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու`Գուրգեն Գրիգորյան։
kotayk

Լրահոս