3 Հոկտեմբերի, 2022

Այսօր հանկարծամահ է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ առաջնորդներից մեկի՝ Հրայր Մարուխյանի դուստրը՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Երկիր» օրաթերթի նախկին խմբագիր Շաղիկ Մարուխյանը։

Նա տարիներ առաջ՝ հոր մահից հետո, մոր հետ միասին Հունաստանից տեղափոխվել է Հայաստան և այս բոլոր ծանր տարիներին ապրել է հայրենիքում։ Շաղիկ Մարուխյանն աշխատում էր Վորլդ Վիժն կազմակերպությունում, ղեկավարում էր Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամը, նա 19-ամյա դուստր ուներ։

kotayk

Լրահոս