3 Օգոստոսի, 2022

Այսօր ունեցվածքի մասին հայտարարագրերում տվյալներ թաքցնելու կասկածանքով ձերբակալվել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։

Դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն է քննում գործը։ Իրավապահ մարմիններն այլ մանրամասներ չեն հայտնում։

Անցած տարի` ԱԺ ընտրություններից հետո, Արսեն Տիտանյանը հայտարարել էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետի ենթականերն իրեն ծեծել են։ Այս մասով քրեական գործ հարուցվեց, սակայն երեք ամիս անց կասեցվեց՝ ապացույցների բացակայության հիմքով։

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ մարզպետարանի միջանցքում տեղադրված տեսախցիկները չեն գործում, միջադեպի մասին որևէ բան չեն արձանագրել։ Բոլոր վկաներն էլ հերքել էին համայնքապետի պնդումները իրեն ծեծելու մասին։ Այս պարագայում իրավապահները համարել էին, որ գործը բացահայտելու համար ապացույցներ ձեռքբերելու հնարավորություն չկա, և այն կասեցնելու որոշում էին կայացրել։

kotayk

Լրահոս