11 Օգոստոսի, 2022

Ադրբեջանի կողմից հաստատված գերիներին վերջին հերթական տեսակցությունը եղել է հուլիսի վերջին օրերին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշեց, որ այսցի ընթացքում ծանոթացել են պահվող անձնաց առողջական վիճակին, պահման պայմաններին և այլն։

«Այցի շրջանակներում պահվող անձանց հնարավորություն կտրվի կապի մեջ մտնել հարազատների հետ։ 

Այդ համատեքստում օգոտագործվում են տարբեր միջոցներ, ինչպիսիք են Կարմիր խաչի ուղերձները, հնարավորություն է տրվում տեսազանգեր իրականացնել, տեսագրել ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում են Հայաստանում գտնվող նրանց ընտանիքներին», – նշեց նա։

ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար նշեց, որ այցերը որոշակի հստակ պարբերակունությամբ շարունակվելու են։

Ավելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, նշել էր, որ հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և այլ ցուցակով, որոնք հաստատված չեն ադրբեջանական իշխանությունների կողմից։

kotayk

Լրահոս