14 Օգոստոսի, 2022

14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշել է Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով, պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

kotayk

Լրահոս