Խոշորացումը նպաստել է տեղական ինքնակառավարման և համայնքի ֆինանսական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացմանը

204
  Համայնքների խոշորոցման ծրագրերի իրականացման արդյունքում նախորդ տարի խոշորացվել է Ապարան համայնքը, որի կազմի մեջ են մտել 21 վարչական տարածքներ: Համայնքների խոշորացման արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է Կարեն Եղիազարյանը  և նրա վարած տեղական ինքնակառավարման քաղաքականության արդյունքում այսօր 21 համանքներում խնդիրները դիտարկվում և լուծվում են ինչպես մեկ միասնական համակարգ:
  Ապարան քաղաքային համայնքում նոր համայնքապետի ծավալած գործունեությունը ակնայտ է. քաղաքը կերպարանափոխվել է, զբոսաշրջիկների համար դարձել առավել գրավիչ, քանի որ վերակառուցվել և հիմնանորոգվել են քաղաքային պուրակներն ու զբոսայգիները: Համայնքապետի ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես գյուղական համայնքները, որոնք լի են երկար տարիներ անուշադրության մատնված և կուտակված խնդիրներով:
  Գյուղական համայնքներում առաջնային են ճանապարհների և գիշերային լուսավորության ցանցի անմխիթար վիճակը: Ապարանի համայնքապետարանը բոլոր 20 գյուղական համայնքներում իրականացրել է խճալցման լայնածավալ աշխատանքներ, Լուսագյուղ, Հարթավան,Երնջատափ, Շենավան, Արագած վարչական տարածքում,ինչպես նաև Ապարանում իրականացվել է ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Բոլոր համայնքներում իրականացվել է գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման մեծամասշտաբ աշխատանքներ:
  Ապարանի համայնքապետարանի փոխանցմամբ երկար տարիներ համայնքներում բացակայել է աղբահեռացման մշակույթը, բայց արդեն 8 ամիս է բոլոր համայնքներում իրականացվում է աղբի հեռացման և սանիտարամաքրման մշտական և հետևողական աշխատանքներ: Խոշորացված համայնքում բարեկարգման լայնածավալ աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միոցառումներ, որոնք շարունակական բնույթ են կրում։ Գյուղական համայնքներում ավարտվել է թվով 3 խոշոր ներդրումային ծրագրեր։
  Տարիներ շարունակ պետության հատկացրած գումարները ծախսվել են ոչ նպատակային, և գյուղապետարաններին տրամադրվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողություն սամանված չի եղել, որն էլ այսօր հանգեցնում է որոշակի տարաձայնությունների: Իսկ համայնքների խոշորացումը նպաստել է համայնքին հատկացվող գումարների նպատակային և թափանցիկ օգտագործմանը: Համայնքապետի մամլո պատասխանատուի փոխանցմամբ երկար տարիներ համայնքային բյուջեները իրենց սեփական կամքով տնօրինած վարչական ղեկավարներին դժվար է սովորեցնել աշխատել օրենքի սահմաններում: Ապարանի համայնքապետարանը ականջալուր է իր բնակչությանը և բոլոր խնդիրների իրենց լուծումը ստանում են օպերատիվ կերպով։
 
Խոշորացումը նպաստել է տեղական ինքնակառավարման և համայնքի ֆինանսական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացմանը։

 

Mnews.am