18 Նոյեմբերի, 2021

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, ով Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գուրգեն Սարգսյանն է:

Տղա, ով երեկվա մարտերի ժամանակ դիրքում մնալով 4 հոգով վիրավորում ստանալուց հետո դիրքերից հետ է ուղարկել իր հետ խրամատում եղած 3 ծառայակիցներին, իսկ ինքը պայթացրել է նռնակը իր հետ տանելով մի քանի թուրք ասքյար։

Նա հերոս է, բայց նրա նմաները պիտի ապրեն, բավ է մեր լավագույններին զոհաբերեն իրենց նենգ ծրագրերի իրագործման համար: Ազգը պիտի հասկանա, որ իր սերուցքն է մեռնում, նա որ գերի չի ընկնում, ընկերոջը մենակ չի թողնում, հայրենի հողն իր կյանքից թանկ է համարում……. և ազատվելով այս անկարող իշխանություններից, մենք փրկելու ենք նման տղաների կյանքը, նրանց ամեն րոպեն մի քանի թանկարժեք կյանքեր է նստում մեզ վրա, մեզ հզոր կամային ու հայրենասեր իշխանություն է պետք, որ կարող է կռվել, կարող է բանակցել ու կարող է հանել մեր Հայրենիքն այս ծուղակից…

Եվ դա անհնար չէ, հավատացեք, նույնիսկ շաատ հեշտ է, եթե իշխանության գան մի խումբ հայրենասեր մարդիկ, խումբ, ոչ մեկն ու միակը…»:

kotayk

Լրահոս