29 Նոյեմբերի, 2022
Հրապարակ օրաթերթի աշխատակից Վահե Մակարյանի արդեն սովորույթի ուժով իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու փաստով պայմանավորված նշում եմ հետևյալը։

1) Ես ԵՐԲևԷ չեմ հարցաքննվել աած-ում որևէ գործի շրջանակներում։

2) Ինձ ՔԿ-ում տրվել է մեղադրյալի իրավունքներից օգտվելու դատավարական կարգավիճակ, այսինքն որպես վկա չեմ հարցաքննվել։

3) Ես հրապարակել եմ այն որոշումը, որի հիման վրա ինձ կանչել են ՔԿ։ Որոշման մեջ պարզ գրված է։ Ծննդյան օրը «առավել նշանավոր» դարձնելու կապակցությամբ հարուցվել է քր. գործ աած ահաբեկչության դեմ պայքարող բաժնի պետի կողմից։

Ես հասկանում եմ Հրապարակի աշխատակցի ջանասիրությունը և իմ հաշվին տեղեկացված երևալու անհագուրդ ցանկությունը։

Բայց ես մեղավոր չեմ, որ աշխատակցի կողմից սիրված անձանց սկզբունքայնությունը չի բավարարել շարունակելու իրենց ուղին այժմյան հասարաքաղաքական դիսկուրսում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից 

kotayk

Լրահոս