13 Հունիսի, 2022

Ռաֆայել Քոթանջյանի կյանքից մի դեպք եմ հիշում, որի ականատեսն եմ եղել: Երևի 15-20 տարի առաջ էր, Սպիտակ քաղաքում ինչ-որ միջոցառում էր, չեմ հիշում ոնց էի այնտեղ հայտնվել: Քաղաքի այգում մեծ բազմություն էր հավաքվել, նաև երեխաներ ու ինչ-որ առիթով համերգ ու ելույթներ պետք է լինեին:

Նախատեսված ժամից արդեն անցել էր 30 րոպե, մարդիկ արևի տակ սպասում էին, թե երբ պետք է սկսվեն ելույթները, սակայն կազմակերպիչներն անտարբերությամբ նայում էին ու չէին էլ պատրաստվում սկսել:

Հայտնվեց Ռաֆայել Քոթանջյանն ու սկսեց մտազբաղ այս ու այն կողմ քայլել: Ման էր գալիս կազմակերպիչներին ու ասում էր, մարդիկ սպասում են, անհարմար է, պետք է հարգել իրենց, անպատասխանատու է նրանց առանց բացատրելու սպասեցնել տալ: Հետո անհանգիստ սկսեց այս ու այն կողմ քայլել ու տեսնելով, որ չի սկսվում, վերցրեց միկրոֆոնն ու սկսեց ելույթ ունենալ:

Վարպետն իրեն վատ էր զգում, որ նման ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվում հավաքված մարդկանց հանդեպ: Հին մարդ էր, հին դաստիարակությամբ, պատասխանատվության ու արժանապատվության հին ու մոռացված զգացումով: Այդ պահից սկսած սկսեցի նրան հարգել ոչ միայն որպես դերասան, այլև որպես մարդ:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս