20 Հունիսի, 2022

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «Էդ որ մեկդ մյուսին հերթ չտալով, անմեղության կանխավարկած հաշվի չառնելով, ինչ-որ ԶԼՄ-ի գրածի հիման վրա գիշերվանից գրառումներ եք անում….

Մանավանդ դուք, պատգամավորի մանդատ ունեցող ընդդիմադիրներ, որ սեփական խոսքի արժեքն ու լրջությունը պիտի գոնե հասկանային:

Լավ, ո՞նց կարելի է ամեն ինչի վրա փորձել քաղաքական դիվիդենտ շահել, ոնց կարելի է ամեն դժբախտ դեպք, մահ ու պատահար օգտագործել ցեխ շպրտելու համար:

Ո՞նց կարելի է էսքան չհարգել սեփական ժողովրդին, փորձել մանիպուլացնել: Ոնց կարելի է էսքան չհարգել նույն այդ դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածներին, ում համար իբր ցավում եք, բայց իրականում ոգևորվում եք ամեն նման բանից, որովհետև օգտագործելու առիթ է ձեզ համար:

Ո՞նց կարելի է էս աստիճանի անբարոյականություն դրսևորել:

Հայաստանը փոքր երկիր է, այստեղ ամեն ինչ շատ շուտ իմացվում է՝ ով, ոնց, ինչպես…
Համոզված եմ, իրավապահները շուտով բոլոր հարցերի պատասխանները կտան:
Ցավակցում եմ մահացած երիտասարդի հարազատներին: Համբերություն ձեզ»:

kotayk

Լրահոս