26 Հունիսի, 2023
«Այն, ինչ արվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում, Փաշինյանի ու սեփական քաղաքական թիմի մեղավորության տեղափոխումն է այլ դաշտ, խուսափում՝ պատասխանատվությունից»,- անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Խոսելով զենքի գնման վերաբերյալ ՔՊ-ականների հայտարարությունների մասին՝ նշեց, որ մինչև 2018-ը ՀՀ-ն ու Արցախն ապրում էին անկախ, ամբողջական իրավունքների պաշտպանությամբ. «Ձեր իշխանության ժամանակ կորուստ է ու մահ. ձեր ձեռքբերումներն ո՞ւր են, սպառազինության համար ծախսված գումարները որտե՞ղ են»,- նշեց նա:

«Այն արժեքները, որ հայտարարել եք՝ իշխանության գալով, ջարդելով անցնում եք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: «Քաղաքականցնում եք մարդու հուղարկավորությանը չմասնակցելը. էդպիսի հարցերը, նույն ձևով կարող ենք հարցնել՝ ուր էիք Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանը, Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի… ո՞ւր էինք»,- ավարտեց նա: Ելույթից հետո իրավիճակը լարվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ:

«Չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Մինասյանին: «Դու ԱԺ նախագահ չես»,- ասաց նա: «Բա դու ո՞վ ես, եթե ես ԱԺ նախագահ չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ»,- արձագանքեց Սիմոնյանը: Ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը. դիմելով դահլիճից արձագանքող Սեյրան Օհանյանին, ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք: Մեծ մասը չլսեց՝ ինչ ասացիք ԱԺ նախագահին. հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան դուք եք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

kotayk

Լրահոս