27 Ապրիլի, 2023
Դագաղների մոտ լուսանկարվելու մոլուցքով տառապող Խաչատրյան Վահագին, պարզվում է, Նիկոլը որոշել է մի երկու կոպեկ փող «սևցնել». Կառավարությունում որոշել են 32 միլիոն դրամ ծախսել՝ Խաչատրյան Վահագի գրասենյակը լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժման բավարար որակի տեխնիկայով ապահովելու նպատակով։ Պարզվում է՝ եղածը չի բավարարում Վահագին, աշխատում է խափանումներով, սերվերներն էլ վարի են գնացել: Հետաքրքիր է, որ հիմնավորման մեջ նշվում է, թե տեխնիկական հագեցվածության արդիականացման ու բարելավման շնորհիվ կբարձրանա Վահագի աշխատակազմի աշխատանքի որակը մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ ԶԼՄ-ների հետ համագործակցության:

Խի՞,Վահագն աշխատակազմ էլ ունի՞,իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչով են հատկապես զբաղվում Վահագի ենթականերն աշխատանքային ժամերին՝ բացի ասենք «Pinball» խաղալուց կամ «կոֆե» խմելուց: Եթե այդ աշխատակազմի գլուխը մի բանի գլխից չի տարբերվում, դրա աշխատակազմի բանուգործի անունը ո՞րը պետք է լինի: Իբր այնքան շատ բան կա հանրությանն ու ԶԼՄ-ներին պատմելու, որ տեխնիկան չի՞ դիմանում:

Ուղղակի, ըստ երևույթին, Վահագին մի երկու կոպեկ փող է պետք եղել, Գռզոյին վիզ է ծռել, որ «պադեռժկա» անի, սա էլ, լինելով մի այլ կարգի գծուծ, պետական բյուջեի հետույքով է «փեսուն լավություն արել».բա հո «արդար դատած» փողերից չէ՞ր հանելու մի պորտաբույծի տար, բա բյուջեն է՛լ ինչի՞ համար է, հո գյոռը չի՞ տանելու…

Ափսոս էդ փողը, որ Վահագն է ուտելու…

 

 

kotayk

Լրահոս