3 Մայիսի, 2023

«Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները շարքից հանել են երկու անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան:

«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կրեմլին հարվածելու փորձին, որտեղ և երբ հարմար կհամարի»,-հաղորդում է աղբյուրը՝ նշելով, որ Կրեմլը Կիևի ռեժիմի կողմից հարվածի փորձը գնահատում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և Հաղթանակի օրվա նախաշեմին ՌԴ նախագահի դեմ մահափորձ: Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինը չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

Աղբյուրը՝ yerevan.today

kotayk

Լրահոս