2 Մայիսի, 2023

Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել էին Teknofest տեխնոլոգիական փառատոնին։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս կոնտեքստում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել թուրք լրագրող Նեվշին Մենգյուն: Վերջինիս թուրքական իշխանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությանը հարող լրագրող։

«Երբ մեծ Պուտինը չի գալիս Թուրքիա, փոքր Պուտինն է գալիս։ Ընկե՛ր, Ալիևը դիկտատոր է, նրա աջակցությունն էլ շատ սիմվոլիկ է։ Այդ առումով դա «Ժողովուրդ դաշինքի» տեսլականն է»,- նշել է լրագրողը:

Քննադատելով Ալիևի վարած քաղաքականությունն Ադրբեջանում, թուրք լրագրողը ընդգծել է.

«Թող ադրբեջանցի ընկերները դուրս գան և խոսեն, Ալիևը բռնապետ է։ Ադրբեջանը այնպիսի երկիր է, որտեղ ընտությունները անցկացվում են ոչ պատշաճ կերպով, իսկ լրագրողական գործունեություն չծավալող այլախոհները/ընդդիմադիրները ենթարկվում են ճնշումների։ Ահա այսպիսի վարչակարգի կողմից է ղեկավարվում Ադրբեջանը և այդ բռնապետը մտել է Էրդողանի թևը»:

Հիշեցնենք, որ Մենգյուն ժամանակին աշխատել է թուրքական «CNNTurk» հեռուստաալիքում, սակայն հետագայում նրան հեռացրել են աշխատանքից Էրդողանի վերաբերյալ հնչեցրած խոսքերի համար:

 

kotayk

Լրահոս