ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամները, ՔՊ-ական պատգամավորները ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակի» զբոսայգի և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Այդ ընթացքում Հաղթանակի զբոսայգու և այգու մուտքը փակ էր քաղաքացիների համար, տարածքում մեծ թվով ոստիկաններ էին կուտակված, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել զբոսայգի: Արգելված է եղել նաև լրագրողների մուտքը։
3