Այսօր, մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի սրտի մասում հրազենային վնասվածքով։ Մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Ա․ Ե-ն է, ով բանակ է զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։ Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։
Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
6