Երևանի Արաբկիր վարչական շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Վերին Անտառային 136/11 հասցեում կառուցվող շենքում երեկ երեկոյան տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մոտավորապես ժամը 18:20-ին ահազանգ ստացած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն է:
Կայքի տեղեկություններով նա զբաղվում էր շինարարությամբ։ Տղամարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա:
Նրան դուրս են բերել և շտապօգնություն ահազանգել մյուս աշխատակիցները: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են 54-ամյա շինարարի մահը:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
10