27 Մայիսի, 2022

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է Toyota-ի վարորդի ինքնությունը:

 

Լրահոս