17 Հունիսի, 2022

Այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։  Տեղում աշխատել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների հանցագործության գործիքն է։

Լրահոս