Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչը 51-ամյա Մուրադ Հարությունյանը, իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել քարերի վրա, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդ Մ. Հարությունյանը Նորատուսի նախկին գյուղապետն է։
10