Արագածոտնի մարզային քննչական վարչությունում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում պարզվել է այսօր հուլիսի 6-ին, Աշտարակ քաղաքի «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, 31-ամյա Հովհաննես Կ.-ն, ով «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղի կառավարիչ է, Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Հայկ Չ.-ն, ով նշված բանկի անվտանգության աշխատակից է, Արագածոտնի մարզի բնակիչներ, 59-ամյա Ռուզաննա Խ.-ն, ով նշված բանկի մաքրուհին էր, վերջինս հիվանդանոցում մահացել է, 26-ամյա Լենա Ա.-ն, ով նշված բանկի աշխատակից է, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Շ,-ն, ով նշված բանկի աշխատակից է և Արագածոտնի մարզի բնակիչներ, բանկի հաճախորդներ, 44-ամյա Հարություն Խ.-ն և 50-ամյա Արմեն Մ.-ն: Մանրամասները սկզբնաղբյուրում։