5 Օգոստոսի, 2022

Երեկ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։

Լրահոս