17 Հոկտեմբերի, 2022
Lurer.com-ը գրում է.

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին «Ուժ» խորագրով զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ ասել է.

«Ցավոք սրտի, սիոնիստական ​​ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավային և հյուսիսարևմտյան հարևան երկրներ։ Մենք ասում ենք այս երկրների կառավարություններին Իսրայելին տեղ մի տվեք ձեր երկրում, քանի որ սիոնիստական ​​ռեժիմը անկայունության աղբյուր է։ Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունը ցանկացած պարագայում, բայց դուք խնդիրներ կունենաք»։

Ըստ Սալամիի Իրանի քաղաքականությունը հարևանների նկատմամբ հիմնված է բարեկամության և քաղաքական համագործակցության վրա, սակայն եթե այդ հարևանների միջոցով սպառանալիք լինի Իրանի ժողովրդի և երկրի համար, Իսլամական Հանրապետության քաղաքականությունը նույնպես կփոխվի։

Լրահոս