ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն, անդրադառնալով կատարվածին, ասաց.
«Սա խայտառակություն էր, այլ բան ասել չեմ կարող, փորձ է արվում սրել ավելի սրել հարաբերությունները ՌԴ հետ, սա հակահայկական որոշում է:
Զատուլինը շատ ունիկալ մարդ է, որը շատ նվիրված լինելով ՌԴ շահերին և յուրովին պատկերացնելով դա, երբեմն իր կարծիքները չեն համապատասխանել ՌԴ իշխանությունների կարծիքներին, բայց ամբողջ 30 տարիներին նա նվիրված է եղել Արցախին, ՀՀ-ին, բազմաթիվ հայ ընկերներ ունի, շատ գործեր է արել, որոնց մի մասը նույնիսկ հայտնի էլ չէ»:
Վազգեն Մանուկյանը, որը ևս «Լազարևյան ակումբի» անդամ է, նշեց, որ այս պահին ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, կընդունվի որոշում և հայտարարություն: