Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:
Մասնավորապես.
20.05.1996 — 21.12.1998 թվականներին — Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն որպես ստաժոր,
21.12.1998 — 12.01.1999 թվականներին — Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,
12.01.1999 — 08.04.2003 թվականներին — Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,
08.04.2003 — 30.11.2007 թվականներին — Երևան քաղաքի դատախազի օգնական,
30.11.2007 — 31.10.2013 թվականներին — Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
31.10.2013 — 18.11.2022 թվականներին — Երևան քաղաքի դատախազի տեղակալ: