ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ամանորից առաջ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիս չի լինի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է մեծ մամուլի ասուլիսին, ապա ամանորից առաջ այն չի լինի»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ, նրա խոսքով, վարչակազմը ակնկալում է, որ նախագահը հնարավորություն կգտնի շփվելու երկրի քաղաքացիների հետ։
Ավելի վաղ РБК-ն գրել էր մեծ մամուլի ասուլիսը հաջորդ տարի հետաձգելու մասին վկայակոչելով իր աղբյուրներին։ Աղբյուրներից մեկի համաձայն վերջնական որոշման մեջ, ի թիվս այլ բաների, հաշվի է առնվելու իրավիճակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում։
16