Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Մանուկյանն ազատվել է Շիրակի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով Կարեն Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ այսօր կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետ է նշանակվել Մուշեղ Մուրադյանը:
14