30 Հունվարի, 2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Ղազարյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին նշանակել վարչական դատարանի նախագահ երեք տարի ժամկետով»։

 

Լրահոս